ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Ռուսաստան և Ուկրաինա․ օրակարգում կլինի նաև իրավիճակն Արցախում

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 10,  24 News

եահկ

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն այս շաբաթ կայցելի Ուկրաինա, որտեղ կհանդիպի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի և պաշտոնատար այլ անձանց հետ։

Կիևում Լեհաստանի դեսպանատան փոխանցմամբ՝ կքննարկվեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և ԵԱՀԿ-ի աջակցությամբ ճգնաժամի ապաէսկալացիայի ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Փետրվարի 11-ին Ռաուն կայցելի Ուկրաինայի արևելք:

ԵԱՀԿ գործող նախագահը փետրվարի 15-ին կլինի Մոսկվայում։ Նախատեսվում է հանդիպում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտել է, որ կողմերը կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի դերը Ուկրաինայի արևելքում, Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում ստեղծված իրավիճակի կարգավորման գործընթացում:

--00—ՄՀ