Արցախի Ազգային ժողովի երկու պատգամավոր աշխատանքային այցով մեկնել են Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

ՌԴ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և քարտուղար Գեղամ Ստեփանյանը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում են: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԱԺ պատգամավոր Գեղամ Ստեփանյանը: Արցախցի պատգամավորներն այցի շրջանակներում  մասնակցել են Մոսկվայում մարտի 15-ին կայացած՝ «Ցեղասպանությունն ու Առաջին համաշխարհային պատերազմը: Միջազգային պայմանագրեր: Պատմական զուգահեռներ» խորագրով միջազգային համաժողովին: Մոսկվայի համաժողովին մասնակցել են հայկական և ռուսական հասարակական-քաղաքական կառույցների և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:

«Մոսկովյան աշխատանքային այցի ընթացքում նախատեսում ենք մի շարք կարևոր հանդիպումներ»,- հայտնել է Արցախի ԱԺ պատգամավոր Գեղամ Ստեփանյանը:

--00--ԱԹ