Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է օկուպացված Քաշաթաղի շրջան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Հասարակական

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ, այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի շրջան ու ծանոթացել նոր կառուցված ռազմական ենթակառուցվածքներին։

Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, Քաշաթաղի օկուպացված հատվածում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումներին կից կառուցված ենթակառուցվածքները ներառում են զինապահեստ, սպորտային կոմպլեքս, բուժկետ և այլն։

Հասանովը զինվորականների հետ հանդիպմանը հրահանգել է խստորեն պահել ռազմական ու ծառայողական գաղտնիքները։

--00--ԿԿ