Բերձորում և Աղավնոյում բնակարանների հրկիզման դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

աղավ

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում և Աղավնո գյուղում բնակարանների հրկիզման 13 դեպքի առթիվ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից նախաձեռնվել են քրեական վարույթներ։

24News-ի հետ զրույցում ասաց ԱՀ դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանը։ Գաբրիելյանի խոսքերով՝ հրկիզման դեպքերից 11-ը արձանագրվել է Աղավնոյում, 2-ը՝ Բերձորում։

«Քրեական վարույթներով մեղադրյալի, տուժողի, կասկածյալի կարգավիճակ ունեցող չկա»,– եզրափակեց Կիմ Գաբրիելյանը։