ԲԴԽ-ում բացակայում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հստակ ընթացակարգ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

միպ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դիմել եմ Սահմանադրական դատարան. վիճարկում եմ այն, որ Բարձրագույն դատական խորհրդում բացակայում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հստակ և կանխատեսելի ընթացակարգ, այդ թվում՝ գոյություն չունի կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը բողոքարկելու իրավունք»։

--00—ՄՀ