Արցախում ուրախ են իրադարձությունների նման ընթացքից․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

ահ աժ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում ուրախ են իրադարձությունների նման ընթացքից` նրանք իրենց գոյատեւման հույսերը կապում են ուժեղ Ռուսաստանի հետ։ Վստահ են, որ այլեւս երբեք Ռուսաստանը դուրս չի գա Արցախից, իսկ եթե դուրս գա, Ադրբեջանը կմտնի, դա նշանակում է, որ հայերն էլ ռուսական զորքի հետ պետք է հեռանան կամ «քաշվեն սարերն ու սկսեն պարտիզանական կռիվը»:

Դեպքերի այս ընթացքից ուրախ են նաեւ այն պատճառով, որ պատերազմում հաղթելու դեպքում խիստ մեծանում է ՌԴ ուժային կառույցների` ՊՆ-ի, ФСБ-ի դերակատարումը, իսկ Արցախի իշխանությունների շփումը հենց այդ կառույցների հետ է:

Հայտնի է, որ Ռուսաստանում մի քանի «աշտարակներ» կան, եւ դրանք միմյանցից տարբերվող դիրքորոշումներ ունեն: ՌԴ ԱԳՆ-ի եւ ուժայինների միջեւ կան հակասություններ, իսկ Արցախի «կուրացիան» անող ուժայինները բավականին պրոհայկական կեցվածք են դրսեւորում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ