Ռուս-ուկրաինական պատերազմն անմիջապես սկսեց բացասական հետեւանքներն ունենալ տնտեսության վրա․«Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուս-ուկրաինական պատերազմն անմիջապես՝ դեռ ժամեր անց, սկսեց իր բացասական հետեւանքներն ունենալ տնտեսության վրա։ Երեկ լուրեր տարածվեցին, որ ռուսական ռուբլին կտրուկ արժեզրկվել է դոլարի եւ եվրոյի նկատմամբ։ Մասնավորապես, մոտ 10 ռուբլով ընկել է ռուսական փոխարժեքի գինը՝ հատելով 84 ռուբլու շեմը մեկ դոլարի դիմաց։

Եվրոյի դեպքում 96 ռուբլուց բարձր է կուրսը։ Այսպիսի տվյալներ մեկ էլ գրանցվել էին 2014 թվականին։ Մասնագետները կանխատեսում են ռուսական ռուբլու էլ ավելի արժեզրկում։ Այդ ամենն իր անդրադարձն է ունենում նաեւ հայկական շուկայի վրա։ Ռուբլին հայկական դրամի նկատմամբ եւս սկսել է արժեզրկվել։

Երեկ օրվա վերջին, ըստ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքի, 1 ռուբլին 5.6 դրամ էր, մինչդեռ նախորդ օրերին 6-ից բարձր էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ