Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

․

Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որը կոչ է անում դադարեցնել հարձակումն Ուկրաինայում:

Բանաձևին կողմ է քվեարկել 11 երկիր, 3-ը՝ ձեռնպահ (Չինաստան, Հնդկաստան, ԱՄԷ)։ Բանաձեւի նախագիծը հովանավորել են ԱՄՆ-ն և Ալբանիան։

Հիշեցնենք, որ հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00--ԱՀ