Հրդեհաշիջում, տուժածների տարահանում. ԵՊԲՀ-ում ցուցադրական տակտիկական ուսումնավարժություն է եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տոնի առթիվ հանրապետության տարբեր բնակավայրերում անցկացնում է միջոցառումներ, որոնք շարունակվելու են մարտ ամսվա ընթացքում։

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի է ունեցել ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով:

Վարժանքին հետևել են ԱԻ և ԿԳՄՍ նախարարներ Անդրանիկ Փիլոյանը, Վահրամ Դումանյանը, ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և այլ հյուրեր։

--00—ՄՀ