Նուբարաշենի աղբավայրի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

5f1d1073-6564-437a-8b86-0464b448f462.jpg

Մայիսի 22-ին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ դեպքի վայրում աշխատում են քաղաքապետարանի 6 բեռնատար, «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի 2 ջրատար, 2 տրակտոր, ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն էր ստացվել Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի աղբավայրում հրդեհի բռնկման վերաբերյալ:

Մայիսի 18-ից 21-ը հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են․ դեպքի վայրում աշխատել են 25 բեռնատար, 7 տրակտոր, 6 էքսկավատոր, 12 ջրատար և ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 11 մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Կան ծխացող օջախներ։ Մոտ 5 հա տարածքում տարբեր օջախներով այրվում է մոտ 1000 խմ աղբ։

Շինարարական աղբավայրում՝ մոտ 1000 քմ տարածքում, այրվում է շինարարական աղբ, որը ներկա պահին մեկուսացված է։

--00—ԶՀ