Նուբարաշենի աղբավայրի մեծ մասը ծածկվել է հողով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News  

աղբավայր

Հայաստանի տարածքում ամենամեծ՝ Նուբարաշենի աղբավայրն իր ստեղծման օրերից՝ 1950-ականներից ի վեր, մշտապես բաց է եղել: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Աղբի մեծ կուտակումներից առաջացող թունավոր գազերն արտանետվում են մթնոլորտ, մեթան գազը նաև բռնկվող հրդեհների հիմնական պատճառ է դառնում:

Այսօր Նուբարաշենի աղբավայրի շուրջ 70 տոկոսը իր գոյության պատմության մեջ առաջին անգամ ծածկվել է հողի մոտ 2 մետրանոց շերտով:

--00--ԱԹ