Փաշինյանն Արարատի մարզպետին 19 օրով չվճարվող արձակուրդ է ուղարկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

 

տռռեգտեռգ

Վարչապետի որոշմամբ, Արարատի մարզպետ Սեդրակ Թեւանյանը 19 օրով արձակուրդ է մեկնել:

Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին տրամադրել չվճարվող արձակուրդ 19 օր տևողությամբ՝ 2022 թվականի մարտի 7-25-ը ներառյալ:

2. Սեդրակ Թևոնյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը:

--00--ՍԳ