Գերմանիան Ուկրաինա ռազմական ինքնաթիռներ չի ուղարկի. Շոլց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

․

Գերմանիան ռազմական ինքնաթիռներ չի ուղարկի Ուկրաինա։ Այս մասին հատնել է Կանցլեր Օլաֆ Շոլցը։

Կանցլերը այս հայտարարությունը արել է, երբ ԱՄՆ-ը մերժել է Կիևին ռուսական արտադրության ՄիԳ-29 ինքնաթիռներ հանձնելու Լեհաստանի առաջարկը՝ գրում է BBC-ն։

«Մենք տրամադրել ենք բոլոր տեսակի պաշտպանական միջոցներ, ուղարկել ենք այն զենքերը, որոնց մասին ձեզ ասել ենք: Բայց մենք պետք է նաև խոր մտածենք, թե որոշակի ինչ քայլեր ենք անում, և, իհարկե, ռազմական ինքնաթիռները դրա մաս չեն կազմում»,- ասել է Շոլցը:

--00--ԱՀ