Մենք աջակցում ենք Ուկրաինային՝ արդար խաղաղության հասնելու համար. Շոլց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Capture

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Սուրբ Զատիկի կապակցությամբ իր ուղերձում հիշեցրել է արդար խաղաղության անհրաժեշտությունը և կոչ արել հետագա աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։

 «Աշխարհն առանց ազատության նշանակում է ճնշում: Չկա խաղաղություն առանց արդարության: Ահա թե ինչու մենք աջակցում ենք Ուկրաինային արդար խաղաղության համար պայքարում, այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», - ասել է Շոլցըէ նշելով, որ Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի մարդիկ նույնպես խաղաղություն են ցանկանում:

Շոլցն ընդգծել է, որ Ուկրաինայի աջակցությունն անհրաժեշտ է «նաև իրենց անվտանգության համար»․ «Տասնամյակներ շարունակ Եվրոպայում խաղաղությունը հիմնված էր մի շատ կարևոր սկզբունքի վրա՝ սահմանները չպետք է տեղաշարժվեն ուժով», - ասել է նա:

--00—ՅՄ