Ինչու է Պուտինը Մակրոնի և Շոլցի հետ քիչ շփվում, իսկ Էրդողանի հետ՝ ավելի շատ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Պեսկով Զելենսկի

«Նախագահ Մակրոնն ու պարոն Շոլցը վերջին ժամանակներս չեն ցանկանում ականջալուր լինել ռուսական կողմի դիրքորոշմանը և իրենց ներդրումն ունենալ Ուկրաինայում հակամարտության կարգավորմա միջնորդական ջանքերում։ Այդ պատճառով էլ շփումները քչացել են»,- այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանեով հարցին, թե ինչու են նվազել ՌԴ նախագահի շփումները Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հետ։

Պեսկովը նշել է, որ Անկարայի դիրքորոշումը տարբերվում է Փարիզի և Բեռլինի դիրքորոշումներից։

«Անկարան պատրաստակամություն է ցուցաբերում շարունակել միջնորդական ջանքերը»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։

«Բացի այդ, Թուրքիայի հետ մենք առևտրատնտեսական բավականին  լայն հարաբերություններ ունենք, տարբեր խոշոր նախագծեր են իրականացվում»,- հավելել է Պեսկովը։

--00--ԱՀ