ՌԴ դատախազությունը դատի է տվել Meta-ին, պահանաջում են ճանաչել որպես ծայրահեղական

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

Մետա

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը դիմում է ուղարկել դատարան՝ Meta-ին ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու վերաբերյալ:  Բացի այդ, Գլխավոր դատախազությունը դիմել է Ռոսկոմնադզորին՝ Instagram մուտքը սահմանափակելու խնդրանքով։

Քննչական կոմիտեն նույնպես օպերատիվ արձագանքել է և գործ հարուցել ռուսների նկատմամբ բռնության կոչերի վերաբերյալ Meta-ի աշխատակիցների գործողությունների հետ կապված երկու հոդվածներով.

-ծայրահեղական գործունեության հրապարակային կոչեր.

- ահաբեկչական գործողություններին աջակցելը.

Meta-ն ավելի վաղ հանել էր Facebook և Instagram սոցիալական ցանցերում Ռուսաստանի Դաշնության զինվորականների և անձամբ Ռուսաստանի և Բելառուսի նախագահների նկատմամբ բռնության դրդման արգելքը։
 
--00—ՄՀ