ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
Թուրքիայում կայացել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Կողմերը մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում հայտնել են հանդիպման մանրամասները:
Ըստ Թուրքիայի նախագահի` բացի թուրք-գերմանական հարաբերություններից խոսվել է նաև Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին:
Էրդողանը հայտնել է, որ պայմանավորվածություն կա ակտիվացնել թուրք-գերմանական դիվանագիտական կապերն Ուկրիանայում ստեղծվածը իրավիճակը կարգավորելու համար:
Քննարկվել են նաև թուրք-գերմանական տնտեսական հարաբերությունները: 2020-ին առևտրաշրջանառության ծավալները երկու երկրների միջև կազմել է 38 մլրդ, իսկ 2021թ.-ին 41 մլրդ դոլար: Նա հույս է հայտնել, որ այս տարի այն կհասցվի 50 միլիարդի
Էրդողանը, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք Թուրքիան միանալու է ՌԴ-ի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին և արդյոք զենք գնելու է Մոսկվայից, Թուրքիայի ղեկավարն ասել է.
«Մենք պետք է մեր բարեկամությունը պահենք ինչպես Զելենսկիի, այնպես է Պուտինի հետ: Իսկ ինչ վերաբերում է պատժամիջոցներին, մենք արել ենք այն, ինչ անհրաժեշտ է ՄԱԿ-ի կետերի շրջանակներում: Եվ մենք Ուկրաինայի հարցում արել ենք այն, ինչ չարեցին ՆԱՏՕ-ի անդամ երկրները»:
Իր հերթին Գերմանիայի ղեկավարը բարձր է գնահատել Թուրքիայի գործողությունները Մոնտրոյի կոնվենցիայի շրջանակներում ուկրաինական ճգնաժամի համատեքստում:
Նա հայտնել է, որ Բեռլինը ձգտում է ավելի ընդլայնել Թուրքիայի հետ կապերը և դրանք դարձնել ավելի արդյունավետ: Նա խոստացել է, որ Գերմանիայի նոր կառավարությունը այդ ուղղությամբ կաշխատի։
--00--ՍԳ