Էրեբունու ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

․

Մարտի 11-ին ոստիկանություն հաղորդում էր ստացվել Երևանի Մուրացանի փողոցի շենքերից մեկի մի բնակարանից գողություն կատարելու մասին:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Էրեբունու բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացել, մտել էին բնակարան և գողացել հեռուստացույց, փող և ոսկյա շղթա: Գողության փաստով քրեական գործ էր հարուցվել:

Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողի ինքնությունը:

Մարտի 16-ին 46-ամյա տղամարդը Պռոշյան փողոցում հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

46-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

--00--ԱՀ