Արցախի հարցը փակված չէ․ Հայաստանի պատվիրակները՝ ադրբեջանցիներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

def

Քիչ առաջ ԵԽ կոնգրեսը ի գիտություն է ընդունել Հայաստանում տեղի ունեցած վերջին ՏԻՄ ընտրությունների մոնիթորինգի արդյունքները: Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրել է ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ, Երևանի ավագանու անդամ, ԵԽ տեղական իշխանությունների կոնգրեսի անդամ Դավիթ Խաժակյանը:

«Շնորհիվ մեր արտաքին գերատեսչության ջանքերի, մասնավորապես, ԵԽ հայաստանյան ներկայացուցչության, զեկույցում տեղայնացվել են Արցախի վերաբերյալ կարևոր ձևակերպումներ, որոնք բնականաբար առաջացրեցին ադրբեջանցի պատվիրակների դժգոհությունը:

Ամբողջ այս ընթացքում մտաբերում էի այն ընդդիմադիրների ելույթները, որոնք փորձում են հանրությանը համոզել, թե ՀՀ պաշտոնական դիրքորոշումն այլևս չի ներառում Արցախի շահերի պաշտպանության հարցը։ Հայաստանյան պատվիրակներս, խոսելով ՏԻՄ ընտրություններից,  արձագանքեցինք նաև ադրբեջանցի պատվիրակի ելույթին, պնդելով, որ զեկույցում «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը ճշգրիտ է և որ Արցախի հարցը փակված չէ»։

 --00—ՀԶ