Մեզ խաբեցին և արհավիրք բերեցին մեր գլխին, այդ քաոսը տեսնում ենք ամեն օր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

«Մեզ խաբեցին և արհավիրք բերեցին մեր գլխին, այդ քաոսը տեսնում ենք ամեն օր»,-նշում է երգչուհի, դերասանուհի Արմինե Գրիգորյանը 24TV-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի քաղաքական իրավիճակին:

«Պարտված ղեկավարների հետ չի կարող ազգն ապրել և հաղթանակներ ունենալ: Սրանց չէի ընտրի, եթե իմանայի՝ ռուսների հետ այդ հարաբերություններն են լինելու: Ռուսի հետ մեր պետականությունն ու դրոշը չենք կորցնելու, իսկ թուրքի հետ նամազ ենք անելու»,-ասաց Գրիգորյանը:

Երգչուհու հետ զրույցում անդրադարձել ենք նաև անցած ստեղծագործական ուղուն: Հիշել Վազգեն Սարգսյանին, ով սիրում էր ներկա լինել երգչուհու համերգներին:

«Սպարապետը կենդանի լեգենդ էր, և ես հնարավորություն եմ ունեցել երգել իր համար: Երբ Սպարապետը գալիս էր իմ մենահամերգին, ծաղիկների շարաններ էին լինում թատրոնում: Այդ լեգենդի կարիքն այսօր ո՜նց ունի մեր հայոց երկիրը»,- հիշում է Արմինե Գրիգորյանը:

Մանրամասն դիտե՛ք տեսանյութում: