Երբևէ չլինելով փողոցային պայքարի կողմնակից, այսօր պարտադրված եմ եղբայրաբար դիմել ձեզ․ Հասրաթյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

Սենոր Հասրաթյան

Արցախից բռնատեղահանված և մայր Հայաստանում ժամանակավոր ապաստանած իմ սիրելի հայրենակիցներ, ձեզ եմ դիմում երբեմնի հպարտ, իսկ այսօր հոգսերով ծանրաբեռնված, բայց ոչ խեղճացած Ստեփանակերտից... Արցախի Պշատպանության բանակի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուկյան գրառում է ֆեյսբուքյան իր էջում․

«Երբևէ չլինելով փողոցային պայքարի կամ հանրահավաքների կողմնակից, այսօր պարտադրված եմ եղբայրաբար դիմել ձեզ, դիմել որպես հարազատը՝ հարազատին և խնդրել, որ հանուն թշնամու գերության տակ հայտնված ձեր հայրենական օջախների, հանուն ձեր սուրբ նահատակների գերեզմանների և, վերջապես, հանուն ԱրցախաՀայոց պատվի փրկության վաղը՝ ապրիլի 5-ին ժամը 18.30-ին մեկ մարդու նման լինեք Երևանի Ազատության հրապարակում...

Հիշե՝ք, ձեզնից յուրաքանչյուրի ներկայությունը պահանջված է օրվա հրամայականով... Հրամայական, որից կախված է Արցախի լինելիությունն ու մեր մեծ ՀԱՅՐԵՆԻՔԻ ապագան...»։

--00--ԱՀ