Առաջիկա ժամերին Արցախի տարբեր բնակավայրերում կարող են գազամատակարարման դադարեցման դեպքեր արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

գազամատակարարում

«Արցախգազ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ բարձր ճնշման գազատար խողովակի պրոֆիլակտիկ վթարավերականգնման աշխատանքների կազմակերպման պատճառով առաջիկա ժամերին կարող են գազամատակարարման դադարեցման դեպքեր արձանագրվել Արցախի տարբեր բնակավայրերում:

«Հորդորում ենք բաժանորդներին համապատասխանաբար պլանավորել գազասպառումը և պահպանել անվտանգության բոլոր կանոնները՝ խուսափելու համար արտակարգ պատահարներից:

Հնարավորինս արվում է, որ վաղն առավոտյան ամբողջովին վերականգնված լինի գազամատակարարման բնականոն ռեժիմը»,- նշված է հաղորդագրությունում:

--00--ԱՀ