Արցախում գազամատակարարման խափանման պատճառը տեղի ունեցած վթարն է. «Արցախգազ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

գազ

Մարտի ութի գիշերը` ժամը 01:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վթար, ինչի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքում խափանվել է գազամատակարարումը։ Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունից։

Ընկերությունը աշխատանքներ է իրականացնում գազամատակարարման հնարավորինս արագ վերականգնման ուղղությամբ և հայցում բաժանորդների ներողամտությունը պատճառած անհանգստության համար։

--00--ԱՀ