Նիկոլ Փաշինյանը արդարացվեց «Մարտի 1-ի» գործով․ դատարանը հրապարակել է որոշումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 8, 24News

նկար

Վճռաբեկ դատարանը քիչ առաջ հրապարակեց որոշում՝ բեկանելով Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը՝ կապված «Մարտի 1-ի» գործով: Ըստ այդմ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդարացվեց, վճռաբեկը ճանաչեց և հռչակեց Փաշինյանի անմեղությունը նրան առաջադրված մեղադրանքում։

Հիշեցնենք՝ 2008 թվականից հետո Փաշինյանը 2010-ին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ 1 տարի անազատության մեջ անցկացնելուց հետո նա համաներմամբ ազատ էր արձակվել։

ՀՀ վարչապետին արդարացնելու պահանջով Վճռաբեկ դատարան էր դիմել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Բողոքը ներկայացնելիս հաշվի է առնվել «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճիռը, համաձայն որի՝ 2008-ի մարտի 1-ի և դրան հաջորդած իրադարձությունների համատեքստում խախտվել են Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները:

--00—ԼՄ