Կենտրոնի բաժնում 4 ձերբակալված քաղաքացի կա. մեկն ասել է՝ կարմիր բերետները հարվածներ են հասցրել գլխին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

 

Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կենտրոնի բաժնում՝ 4 ձերբակալված քաղաքացի։ Ըստ բաժնի պատասխանատու աշխատակիցների՝ նրանց բռնել են ավանդական՝ «ոստիկանության օրինական պահանջը չկատարելու» հոդվածով (ՎԻՎՕ 182 հոդված)։ Սպասում ենք, թե երբ կավարտեն թղթաբանությունը։

Բռնված քաղաքացիներից մեկը նշեց, որ ոստիկանական մեքենայի մեջ, մինչև բաժին հասցնելը, կարմիր բերետները ձեռքերով շարունակաբար հարվածներ են հասցրել իր գլխին»։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Ազատության հրրապարակում իրարանցում է սկսվել: Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ գողացել են իերնց վրանները, որոնք պետք է տեղադրվեին հրապարակում գիշերելու համար, ինչպես նաև առևանգել են իրենց թիմի անդամնեից մեկին: