Համայնքներին հնարավորություն կտրվի մշակելու և իրականացնելու նպատակային և հասցեական ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

․

Այսօր առաջին ընթերցմամբ Ազգային Ժողովի քննարկմանն եմ ներկայացրել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այդ մասին ասված է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի Ֆեյսբուքի էջում:

«Գործող օրենքով կարգավորվում են, մասնավորապես, շրջակա միջավայրի վրա առավել վնասակար ազդեցություն ունեցող ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից ազդակիր համայնքներին տրամադրվող մասհանումների հետ կապված իրավահարաբերությունները:

Անհրաժեշտություն է առաջացել հստակ սահմանել բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրերում ներառված բնապահպանական և առողջապահական միջոցառումների առավելագույն հնարավոր հստակ ցանկ:

Այն հնարավորություն կտա համայնքներին սահմանափակ միջոցներով մշակելու, իրականացնելու առավել նպատակային և հասցեական ծրագրեր:

Նախագիծը գլխադասային հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն»,- նշված է գրառման մեջ:

--00--ԱՀ