Նիկոլին հեռացնելուց հետո ստեղծելու ենք ազգային համաձայնության կառավարություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

«Անընդհատ ասում են՝ բա որ Նիկոլը գնա, ի՞նչ ա լինելու։ Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորվելու։ Նիկոլին հեռացնելուց հետո ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն»։ Այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ այդ կառավարությունը լինելու է ժամանակավոր, դա չի լինելու որևէ կուսակցության, որևէ անհատի կառավարություն։

«Լինելու է հայ ժողովրդի կարող ուժերից բաղկացած ազգային կառավարություն, որի մեջ ընդգրկվելու են մեր ժողովրդի պրոֆեսիոնալ, լավագույն զավակները, ովքեր կստանձնեն պատասխանատվություն և երկիրը դուրս կբերեն այս վիճակից»,-հավելեց նա։

--00--ԱՀ