Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության անդամներին։

Օրակարգային հարցերը վերաբերում էին Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին, պետականաշինությանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև օրենսդրական դաշտի կատարելագործմանը։

Տեղի ունեցած շահագրգիռ քննարկման ժամանակ բարձրացված մի շարք օրախնդիր հարցերի վերաբերյալ Արայիկ Հարությունյանն օրենսդիրներին հավաստիացրել է, որ Կառավարությունը համաչափության սկզբունքով գործադրում է բոլոր ջանքերն ըստ առաջնահերթության դրանք լուծելու համար։

--00—ԼՄ