Toyota-ն Հրազդանի ոստիկանության շենքի մոտ բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

․

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության հարևանությամբ, 46-ամյա Շահեն Մ.-ն իր վարած  «Toyota Vilnius» ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհը բաժանող բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել, հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով  ուղևոր, 50-ամյա Գոհար Ն.-ն հոսպիտալացվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց:

Դեպքի վայր է ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը:

--00--ԱՀ