Nissan Elgrand-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվել. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

․

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Nissan Elgrand մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվելով, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 2 մարդ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել օպերատիվորեն վթարի վայր ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկների կողմից, ապա տեղափոխվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ