Մեկ օրվա ընթացքում գերի է հանձնվել շուրջ 700 ուկրաինացի զինվորական․ՌԴ ՊՆ-ն թվեր է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Ազովստալ գերի

«Ազովստալ» գործարանի տարածքում շրջափակված ուկրաինացի զինծառայողները շարունակում են գերի հանձնվել, չորեքշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մարիուպոլում ազգայնական «Ազով» ստորաբաժանման զինյալները և «Ազովստալ» գործարանում արգելափակված ուկրաինացի զինծառայողները շարունակել են գերի հանձնվել: Անցած մեկ օրվա ընթացքում 694 զինյալ է հանձնվել, որոնցից 29-ը՝ վիրավոր են», - ասել է Կոնաշենկովը:

Նա ընդգծել է, որ մայիսի 16-ից ի վեր ընդհանուր առմամբ հանձնվել է 959 զինյալ, այդ թվում՝ 80 վիրավոր, որոնցից 51-ը, ովքեր ստացիոնար բուժման կարիք ունեն, տեղավորվել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոազովսկի հիվանդանոցում։

--00--ԱԱ