25-ամյա ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է ավազաթմբին և վթարի ենթարկվել. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

․

Այսօր՝ մայիսի 21-ին,  ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 00:10-ի սահմաններում, Ավան վարչական շրջանի Մ. Բաբաջանյանի փողոցում՝ ֆուտբոլի ակադեմիայի դիմաց, Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Տիգրան Հ․-ն՝ իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով բախվել է ավազե թմբին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վերջինիս ուղևորներ, Երևանի բնակիչ Լ.Խ-ն և Կոտայքի մարզի բնակիչ Թ.Վ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Միքայելյան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Հ. Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

--00--ԱՀ

Տեսանյութեր