ԱԳ նախարարի պատվիրակությունը Սենատորների հետ հանդիպմանը ժամանել է ճիշտ ժամանակին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Վահան Հունանյան

ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն իբր ուշանալու մասին «տեղեկատվությունը» չի համապատասխանում իրականությանը։

ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն հանդիպման է ժամանել ճիշտ ժամանակին։

Մամուլին կոչ ենք անում զերծ մնալ տեղեկատվական հերթական աղբի տիրաժավորումից»։

Ավելի վաղ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել էր, որ Վաշինգտոնում գտնվող Արարատ Միրզոյանը շուրջ 30 րոպե ուշացել է ԱՄՆ սենատոր Մենենդեսի հետ հանդիպումից, իսկ մեկ այլ սենատոր, որը նույնպես պետք է մասնակցեր հանդիպմանը, 20 րոպե սպասելուց հետո վրդովվել է և ցանկացել է հեռանալ, սակայն նրան շատ են խնդրել մի փոքր էլ սպասել:

--00—ԼՄ

Տեսանյութեր