Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում. 31-ամյա վարորդը Skoda-ով բախվել է ապառաժ քարերին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

նկար

Մայիսի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Երևանի բնակիչը՝ 31-ամյա Եվա Ս․-ն իր վարած Skoda մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 23 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Եվա Ս․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Դեպքի փաստով նութեր են նախապատրաստվում։  

--00—ԼՄ