Հայկ Մամիջանյանն ու Տիգրան Աբրահամյանն այցելել են «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող քաղբանտարկյալներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

mamijanyan_tigran_abrahamyan_1_1.thumb_.jpg

Այսօր Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տիգրան Աբրահամյանը եղել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, հանդիպել քաղաքական հայացքների համար շինծու քրեական գործերով կալանավորված իրենց պայքարի ընկերներին:

Պատգամավորներն «Արմավիր» ՔԿՀ-ում տեսակցել են Արամայիս Մխիթարյանին, Ալեքսան Ալեքսանյանին, Ավետիք Չալաբյանին, Ազատ Մուրադյանին, Հարություն Մանուչարյանին, Գևորգ Մարկոսյանին և Միքայել Բադալյանին:

«Գերասիմ Վարդանյանին, Իգոր Խաչատուրովին և Արմեն Գրիգորյանին չենք կարողացել տեսնել, որովհետև նրանց տեսակցությունների վրա քննիչի կողմից արգելանք կա դրված»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Հայկ Մամիջանյանը:

Նախօրեին Հայկ Մամիջանյանն ու Տիգրան Աբրահամյանը եղել են «Նուբարաշեն» և «Արթիկ» ՔԿՀ-ներում, այցելել քաղբանտարկյալներին:

Տիգրան Աբրահամյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել է Գոռ Մաթևոսյանին ու Դավիթ Ավագյանին, իսկ Հայկ Մամիջանյանն «Արթիկ» ՔԿՀ-ում տեսակցել է Տարոն Մանուկյանին, Գոռ Սարգսյանին, Գևորգ Մուրադյանին ու Արսեն Մարտոյանին:
 
--00--ՀԶ             

 

Տեսանյութեր