Կարո Փայլանի գրառումն՝ ի աջակցություն հացադուլ անող քուրդ պատգամավորի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 15, 24News

Thumbnail

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը  Twitter-ում գրառում է կատարել  100 օրից ավել հացադուլ անող քուրդ նախկին պատգամավոր Լեյլա Գյուվենի մասին։

Գյուվենը հացադուլի միջոցով իր բողոքն է արտահայտում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդ, ցմահ ազատազրկման դատապարտված  Աբդուլլահ Օջալանի և առհասարակ բոլոր քաղբանտարկյալների մեկուսացման դեմ։ Հացադուլի մի մասը Գյուվենն անցկացրել է բանտում, այնուհետև նրան պայմանականորեն ազատ են արձակել, բայց պատգամավորը շարունակում է հացադուլը։ 

«Լեյլա Գյուվենը 100 օր է հացադուլ է անում՝ անօրինական մեկուսացումը վերացնելու համար։ Նա միայն պահանջում է, որ օրենքները կիրառվեն։ Ընդամենը դա։ Թող օրենքները կիրառվեն։  Կեցցես Լեյլա»,- գրել է հայ պատգամավորը: