Երևանի Եզնիկ Կողբացի փողոցում ծառի ճյուղն ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 8, 24News

v1_1.thumb_.jpg

Հունիսի 8-ին, ժամը 11։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եզնիկ Կողբացի 28 հասցեի մոտակայքում ծառի ճյուղն ընկել է կայանած 4 ավտոմեքենայի վրա։ Այս մասին Հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: 

--00--ՀԶ