N զորամիավորման զորամասի զինծառայողները մասնակցել են մարտական հրաձգությամբ պարապմունքի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

․

N զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների հետ հունիսի 21-ին անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք՝ մարտական հրաձգությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, բացազատված ուսումնական կետերում զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Ստուգվել են կրակային վարժաձևերի կատարման և հաստիքային զենքերից կրակի վարման անհատական հմտությունները։

--00--ԱՀ