Էրեբունու քրեական հետախույզներն ապօրինի ատրճանակ ու փամփուշտներ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ապօրինի զենքի վերաբերյալ ստացվել էին օպերատիվ տվյալներ։

Հուլիսի 22-ին, ժամը 22.35-ի սահմաններում, Էրեբունու քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները մայրաքաղաքի Սասունցի Դավթի և Բուռնազյան փողոցների խաչմերուկում հայտնաբերեցին և, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ձերբակալեցին ու ոստիկանության Էրեբունու բաժին տեղափոխեցին մայրաքաղաքի 24-ամյա մի բնակչի։

Անձնական խուզարկությամբ նրա պայուսակից հայտնաբերվեց առանց գործարանային համարի ատրճանակ՝ պահունակում 7,65 մմ տրամաչափի 7 փամփուշտ։

24-ամյա երիտասարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։

Նշանակվել է փորձաքննություն։

Կատարվում է նախաքննություն։

--00-ԱՀ