Միացյալ Նահանգները պետք է ճանաչի հայերի ցեղասպանությունը. ԱՄՆ նախագահի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Թուլսի

Ամերիկացի պետական և քաղաքական գործիչ, ԱՄՆ Կոնգրեսի անդամ ու նաև նախագահի թեկնածու Թուլսի Հաբարդը Նյու Հեմփշիրում՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:

«Մենք աջակցում ենք այն օրենսդրական նախաձեռնությանը, որը պարտավորեցնում է ԱՄՆ կառավարությանը պաշտոնական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Հաբարդը:

Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ իշխանություններն այն չեն ճանաչում թուրքական լոբբիի պատճառով: