Կովկասի բնության հիմնադրամը 335 հազար եվրո է տրամադրել բնության հատուկ պահպանվող տարածքներին

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 2, 24News

l-0x0wh-786x458z-1.jpeg

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ներ Կովկասի բնության հիմնադրամի (CNF) կողմից ստացել են 2022 թ. ֆինանսական տարվա համար նախատեսված գումարային երկրորդ փոխանցումները, որոնք, ընդհանուր առմամբ, կազմել են 335 հազար եվրո։

Նշված գումարից 142,5 հազար եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 80 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 82,5 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին, 30 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին։

2022 թվականի տարեսկզբին CNF-ի կողմից նշված չորս ՊՈԱԿ-ներին փոխանցվել էին առաջին գումարային հատկացումները՝ ավելի քան 350 հազար եվրո։  

Հատկացված գումարներով պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերը, որոնք ապահովում են կառույցների արդյունավետ աշխատանքը:

--00--ԶՀ