Ժամը 15:00-ի դրությամբ հատուկ տարածք է տեղափոխվել 81 մեքենա. 75-ի ղեկին եղել են անչափահասներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

verjin-zang-1

Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Մայիսի 26-ի ժամը 15.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 81 տրանսպորտային միջոց, որոնցից 75-ի ղեկին եղել են անչափահասներ, ընդ որում՝ նրանցից մեկը ոչ սթափ վիճակում էր:

Եվս մեկ անգամ հորդորում ենք` միջոցառումների անվտանգության նկատառումերով անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել:

--00—ՅՄ