Աղավնոն կարող ենք վերադարձնել, նոյեմբերի 9-ի հայտարարությունը պետք է պատռվի. իրանագետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Աղավնոն կարող ենք վերադարձնել, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունը պետք է պատռվի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց իրանագետ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը։

Ոսկանյանի համոզմամբ, Հայաստանի քաղաքական իշխանությունը չի կարողանում ճիշտ փոխհարաբերվել Իրանի հետ, չեն ճանաչում և չեն հասկանում Իսլամական Հանրապետության առանձնահատկություններն ու արտաքին քաղաքականությունը։

Փորձագետի կարծիքով, հենց սա է պատճառը, որ ներկայումս Հայաստան-Իրան փոխհարաբերությունները սառն են ու անօրակարգ։

Ոսկանյանը նաև ավելացրեց, որ ՀՀ իշխանությունները չեն արձագանքել նույնիսկ Իրանի հոգևոր առաջնորդի խոսքին, երբ վերջինս նշում էր, թե հայ-իրանական սահմանը հազարամյակների պատմություն ունի։

Ըստ իրանագետի, այնպես չէ, որ ուժերի հարաբերակցությունը հօգուտ Ադրբեջանի է լինելու, և եթե մենք ուզում ենք վերականգնել կորցրածը, ապա պետք է աշխատենք ու ջանք թափենք։

--00--ԱՀ