Զանգեզուրի միջանցքը ֆիքսվել է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, զիջում ենք մեր տարածքը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Զանգեզուրի միջանցքը ֆիքսվել է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, զիջում ենք մեր տարածքը:  Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց  «Շանթ դաշինք» կուսակցության խորհրդի անդամ Էդուարդ Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի համոզմամբ, ՀՀ արտաքին քաղաքականությունը կործանարար է, իսկ դրա առաջնային մեղավորը հայ ժողովուրդն է, որը ընտրել և ձևավորել է այսպիսի իշխանություն։

Մեր զրուցակցի պնդմամբ,  ներկայումս մարդիկ կորցրել են հավատը անկախության և պետականության նկատմամբ, ինչը անհրաժեշտ է վերականգնել։

Ըստ նրա, Սյունիքով ներկայումս հետաքրքրված են աշխարհի բոլոր ուժային կենտրոնները՝ ԱՄՆ-ից մինչև Չինաստան, իսկ մենք այդ ստրատեգիական տարածքը` այսինքն միջանցքը, զիջում ենք երրորդ երկրի։

--00--ԱՀ