Ալիևը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիան. կոնգրեսական Ֆրենկ Փալոուն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

ֆֆ

Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի անխոհեմ ռազմական հարձակումը Հայաստանի հարավի վրա։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունն իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել անդրադառնալով՝ լույս սեպտեմբերի 13-ը հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սանձազերծած հարձակմանը:

«Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի անխոհեմ ռազմական հարձակումը Հայաստանի հարավի վրա. Ալիևը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիան: Պետքարտուղարությունն ու պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պետք է աշխատեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար», - գրել է նա:

Հիշեցնենք, որ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: 

ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ առավոտյան 8-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։

--00—ԻԴ