ՀՀ-ն և Ադրբեջանը մեր բարեկամներն են, նրանք պետք է վերադառնան երկխոսության հարթակ․ Ղարիբաշվիլի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News      

իր

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանը մտահոգված է հարևանությամբ տեղի ունեցող զարգացումներով։

Վարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կվերադառնան երկխոսության հարթակ, և հակամարտությունը շուտով կավարտվի:

«Մենք մեծ մտահոգությամբ ենք հետևում մեր հարևանությամբ ծավալվող իրադարձություններին։ Հայաստանն ու Ադրբեջանը մեր բարեկամ երկրներն են, և այն, ինչ կատարվում է այս երկրներում, մեզ համար անընդունելի է։ Մենք հաջող միջնորդություն ունեցանք երկու պետությունների միջև, երբ իմ անձնական մասնակցությամբ կարողացանք Ադրբեջանից Հայաստան վերադարձնել 15 ռազմագերիների, իսկ դրա դիմաց Հայաստանը հանձնեց ականապատ տարածքների հետ կապված շատ կարևոր քարտեզներ»,- ասել է Ղարիբաշվիլին։

Ղարիբաշվիլին նշել է, որ բոլոր այն գործողությունները, որոնք կփոխեն և կվատթարացնեն անվտանգության միջավայրը, պետք է լինեն բոլորի ընդհանուր մտահոգության պատճառը:

 

--00—ԱՊ