Ղարիբաշվիլին պնդում է` հացադուլ անող Սաակաշվիլին կես կիլոգրամ մեղր է կերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Սաակաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, մեկնաբանելով նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու առողջական վիճակը, նշել է.

«Քաղցած մնացող մարդը կես կիլոգրամ մեղր չի ուտում»: 

Նախօրեին երեկոյան նախկին նախագահի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն հայտարարել էր, թե Սաակաշվիլիի առողջական վիճակը վատացել է, և հացադուլը կարող է նրան սպանել արյան հիվանդության` թալասեմիայի ֆոնին:

Բանտի ղեկավարությունը, սակայն, հայտնել է, որ բանտարկյալի առողջությունը նորմալ է, և նա բժշկական անձնակազմի մշտական հսկողության ներքո է:

Ղարիբաշվիլին, սակայն, պնդել է` նախկին նախագահը, բանկային քարտն օգտագործելով, գնել է յոթ տարա մեղր և կես կիլոգրամը կերել:

--00--ԱԹ