Սաակաշվիլիի հարցով Վրաստանը չի համագործակցի լեհ բժիշկների հետ․ Ղարիբաշվիլի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

Ղարիբաշվիլի-1.jpg

Վրաստանը չի ցանկանում շարունակել համագործակցությունը Լեհաստանից ժամանած բժիշկների հետ «Վիվամեդ» կլինիկայում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ լեհ բժիշկներից մեկը փորձել է անօրինական կերպով հանել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անալիզների նմուշները։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է «Ալիք Մեդիան»։

«Նրանց արտասովոր և կասկածելի պահվածքից հետո, մենք ցանկություն չունենք շարունակելու համագործակցությունը»,- ասել է վարչապետը։

Նա նաև ընդգծել է, որ Սաակաշվիլիի ընտանիքին Վրաստանի իշխանությունների առաջարկը՝ երկիր հրավիրել ցանկացած օտարերկրյա բժշկի, մնում է ուժի մեջ։

Հիշեցնենք, որ Վրաստանի հատուկ քրեակատարողական ծառայության (ՀՔԾ) հաղորդագրության համաձայն, լեհ բժիշկը փորձել է գաղտնի՝ կոշիկի մեջ թաքցնելով, հիվանդանոցից հանել Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիից վերցված նմուշները: ՀՔԾ-ն հրապարակել է նաև համապատասխան տեսագրությունները։

Դեպքի առթիվ Վրաստանում Լեհաստանի դեսպանի պաշտոնակատար Մարիուշ Պիետր Ժակը հրավիրվել է արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ)՝ «Վիվամեդ» կլինիկայում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ պաշտոնական պարզաբանումներ տալու նպատակով:

Դեսպանն ԱԳՆ չի ժամանել, քանի որ, ըստ պաշտոնական տեղեկության, ներկայումս գտնվում է Լեհաստանում։

--00—ԶՀ