Ամեն մարդ ինքնասպան լինելու իրավունք ունի. Վրաստանի վարչապետը` Սաակաշվիլու մասին

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29,  24 News

1575547661_0_0_1828_1028_600x0_80_0_0_579f26efa54720d9d46b500ebbec06c1.jpg

Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին, մեկնաբանելով նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հացադուլը, հայտարարել է, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ինքնասպան լինելու: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

«Օրենքով ամրագրված է, որ յուրաքանչյուր մարդ ինքնասպան լինելու իրավունք ունի: Եթե մարդը որոշել է ինքն իրեն սպանել, ապա կարող է դա անել, պետությունն, իհարկե, դրա համար պատասխանատվություն չի ստանձնի»,- ասել է նա:

Նա նաև բացառել է Սաակաշվիլու վաղակետ ազատումը և Ուկրաինային փոխանցումը: Վարչապետի խոսքով` դա կնշանակի, որ իշխանությունը «չի հարգում երկրի օրենքը»: 

--00--ԱԹ