Վերջին 1 ամսում շրջակա միջավայրին հասցվել է 102.308.268 դրամի վնաս

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

1

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացչել 2022 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ

Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 29 դեպք, որից 23 դեպքով հաշվարկվել է 102.308.268 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 130.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 47.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 13 դեպքով նշանակվել է 1.480.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 20 դեպք, որից 19-ով հաշվարկվել է 102.215.128 ՀՀ դրամի չափթվ շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 47.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 50.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 5 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 42.840 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 10 դեպքով նշանակվել է 1.180.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 11 գործ (ընդհանուր՝ 902.950 ՀՀ դրամ)։
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.167.800 ՀՀ դրամ:

Ստուգումների վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 13 հանձնարարագիր։
Նախկինում իրականացված 10 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 15 որոշում՝ 2.380.000 ՀՀ դրամի չափով, նաև 4-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 19.996.695 ՀՀ դրամի չափով։

--00—ԼՄ